Սիրելի՛ այցելու,,
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Քեզ այստեղ: «Բետանեթ» ընկերությունն իր ծառայությունն է առաջարկում Ինտերնետ համաշխարհային գլոբալ ցանց մուտք գործելու, ինչպես նաեւ լոկալ ցանցերի նախագծման ու այլ խնդիրների լուծման ճանապարհին: Համոզված ենք, որ մեր գործակցությունը դրական արդյունքներ կարձանագրի:
Սամվել ԲԵԿԹԱՇՅԱՆ, «ԲԵՏԱՆԵԹ» ՍՊԸ գործադիր տնօրեն
|
|
 |
Նորություններ
05.02.2010 Ալավերդու ութ միջնակարգ եւ երկու 8-ամյա դպրոցներ հնարավորություն են ստացել պայքարել «Իմ դպրոցը՝ համացանցում» դպրոցական կայքերի մրցույթի հաղթողի կոչմանն արժանանալու համար: Մրցույթն անց է կացվում «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախաձեռնությամբ, Ալավերդու Քաղաքապետ Արթուր Նալբանդյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունն է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 29.12.2009 Ամանորյա նվեր «Բետանեթի» բաժանորդներին: 2009-ի դեկտեմբերի 30-ից նույն գնով կստանաք առավել մեծ արագություններ:
25.11.2009 «ԲետաՌադիոն» արդեն կարելի է լսել www.betanet.am կայքի առաջին էջում:
18.11.2009 Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սահմանել միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության տվյալների հոսքի առավելագույն սակագինը, որը շուրջ 2 անգամ ցածր է փաստացի միջին սակագնից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից: Սա նշանակում է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո ինտերնետի մանրածախ շուկայում ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու արագությունների ավելացում մոտ 2 անգամ:
30.10.2009 Ս.Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՑ «ԲԵՏԱՆԵԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ:
30.10.2009 Ս.թ. նոյեմբերի 5-ից մեր բաժանորդները հնարավորություն կունենան լիցքավորել իրենց հաշիվները բազմասակագնային քարտերի միջոցով, որոնք վաճառքի կհանվեն Ալավերդու բազմաթիվ խանութներում: Քարտերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լիցքավորման մանրամասն նկարագրությունը բերված է այստեղ:
01.09.2009 «Բետանեթ» ընկերությունը ներդրել է նոր Զեղչի քարտեր: Մանրամասներն՝ այստեղ:
20.08.2009 «Երիտասարդական ամառ-2009»-ի «Բրեյն Ռինգ»-ի լավագույն խաղացող է ճանաչվել «Շնող» թիմի անդամ Արես Մեհրաբյանը, ով արժանացել է «Բետանեթ» ընկերության կողմից սահմանված մրցանակին, համաձայն որի իրավունք ունի օգտվել ընկերության ծառայություններից 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
14.08.2009 Ալավերդու Երիտասարդական Միության կազմակերպած «Երիտասարդական ամառ-2009» միջոցառումների շարքի բասկետբոլի մրցաշարում հաղթեց մեր ընկերության աշխատակիցներից ու բաժանորդներից կազմված ԲԵՏԱՆԵԹ թիմը:
26.06.2009 «Բետանեթ» ընկերությունը գործարկել է www.betanet.am կայքը՝ արդեն ինտերնետի բոլոր բաժանորդների համար:նք, որ մեր գործակցությունը դրական արդյունքներ կարձանագրի:
Գործընկեր Բանկեր

|