.AM գոտու ռեգիստրարի իրավունք
Մեկնարկը տրված է
Նոր համակարգ
Մեր էջը Ֆեյսբուքում
Մեր մասին
«Բետանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Մեր առաքելությունը ընկերության բիզնես շահերի առաջխաղացումն է կիրթ ինտերնետ-հասարակության ձեւավորումամբ՝ շեշտը դնելով ՀՀ մարզերի ու հեռավոր շրջանների՝ մասնավորապես՝ Ալավերդի քաղաքի եւ նախկին Թումանյանի տարածաշրջանի շուկաների վրա:
Սկզբնական շրջանում գործունեություն ծավալելով տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտում՝ ընկերությունն այժմ զբաղվում է վեբ կայքերի նախագծման, իրագործման, սպասարկման, դրանց առաջխաղացման ու շուկաների վերլուծության աշխատանքներով: Հաշվի առնելով մայրաքաղաքից դուրս գտնվող շրջանների թերզարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ «Բետանեթն» իր պատքն է համարում նաեւ օգնել կարիքավոր պատվիրատուներին՝ նախագծելու եւ ստեղծելու բազմաֆունկցիոնալ լոկալ եւ մունիցիպալ ցանցեր, որոնց միջոցով հնարավոր է դառնում կյանքի կոչել մարդկային մտքի թռիչքի արդյունքում ծնված նորարարությունների ներդրումը մեր առօրյա:
Մեր կարեւորագույն հատկանիշներից է պատվիրատուների բարձրակարգ սպասարկումը, ինպես նաեւ մեծ պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը, որոնք թույլ են տվել այս կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել վստահելի գործընկերոջ համբավ:
Ընկերության աշխատանքային թիմում են բազմափորձ ու բանիմաց մասնագետներ, ովքեր համապատասխան կրթություն ստանալուց բացի՝ պարբերաբար մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում ու արտերկրում կազմակերպվող գիտա-գործնական կոնֆերանսների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների: Մենք գտնում ենք, որ չի կարելի դադարել սովորել, քանզի աշխարհն արդեն ժամ առ ժամ է փոխվում եւ յուրաքանչյուր նորարար գաղափար պետք է անպայման իրագործված լինի:
Միացե՛ք մեզ, մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ գործակցության նոր հորիզոններ: