բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

.AM գոտում դոմենային անվան գրանցման ծառայութան

1. Ծառայության հասկացությունը

«Բետանեթ» ՍՊԸ-ն (հետագայում՝ Կատարող) իրականացնում է իր տվյալների շտեմարանում .AM տիրույթում դոմենային անվան գրանցում՝ համաձայն սույն Պայմանագրի և «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀ) կողմից սահմանված կանոնների (https://www.amnic.net/policy/am/):

2. Ծառայության մատուցումը

2.1. Դոմենային անունը գրանցելու համար ստուգվում է Պատվիրատուի նախընտրած դոմենային անվան գրանցման հնարավորությունը:

2.2. Եթե Պատվիրատուի նախընտրած դոմենային անունը ազատ է գրանցման համար, ապա Պատվիրատուն լրացնում է Կատարողի կողմից սահմանած Հավելվածը և ներկայացնում այն Կատարողին (նշված գործընթացը կարող է իրականացվել նաև առցանց եղանակով «Բետանեթ» ՍՊԸ պաշտոնական http://www.betanet.am/ կայքի միջոցով), ինչի արդյունքում տվյալ դոմենային անունը դառնում է անհասանելի այլ անձանց կողմից գրանցելու համար (այսուհետ՝ դոմենային անվան վավերացում):

2.3. Դոմենային անվան վավերացման պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Պատվիրատուն պարտավոր է կատարել Հավելվածով սահմանված վճարումը, հակառակ դեպքում՝ տվյալ դոմենային անվան գրանցում տեղի չի ունենում, և տվյալ դոմենային անունը հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրանցելու համար:

2.4. Հավելվածում նշված դոմենային անունը գրանցվում է վավերացումից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում Հավելվածով նախատեսված վճարումը կատարելուց հետո, ընդ որում` գրանցման օր է համարվում դոմենային անվան վավերացման ամսաթիվը։

2.5. Առաջին անգամ Կատարողից Ծառայություններ պատվիրելու դեպքում Հավելվածի հետ միասին Պատվիրատուն ստորագրում է նաև ծառայությունների վճարովի մատուցման Պատվերը կամ առցանց եղանակով՝ «Բետանեթ» ՍՊԸ պաշտոնական http://www.betanet.am/ կայքի միջոցով կատարում է Պայմանագրի կատարմանն ուղղված գործողություններ:

2.6. Դոմենային անվան գրանցման Ծառայությունը Կատարողի կողմից համարվում է պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված, երբ դոմենային անունը մուտքագրվում է Կատարողի տվյալների շտեմարանում։

2.7. Կատարողն ապահովում է դոմենային անվան գրանցման վերաբերյալ տեղեկությունների փոխանցում Իներնետ ՏեխնոլոգիաներիԿենտրոն ՍՊԸ-ի https://www.amnic.net/whois/ տեղեկատվական բնույթ ունեցող կայք իր տվյալների շտեմարանում գրանցման հետ զուգընթաց։

3. Դոմենային անվան գրանցման անհնարինությունը և արդեն գրանցված անվան գրանցման դադարեցումը

3.1. Կատարողն իրավունք է վերապահում չմատուցել կամ միակողմանիորեն դադարեցնել Ծառայությունը դոմենային անվան համար իր կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.

3.1.1. Նույնական դոմենային անուն արդեն իսկ գրանցվել է մեկ այլ անձի կողմից:

3.1.2. Նույնական դոմենային անվան համար գրանցման հայտ (վավերացում) արդեն իսկ ներկայացվել է:

3.1.3. Երկու կամ ավել անգամ վավերացված դոմենային անունը առանց հետագա գրանցման և մինչև Պատվիրատուի կողմից Հավելվածով սահմանված կարգով վճարում կատարելը տվյալ դոմենային անունը գրանցվել է երրորդ անձի կողմից:

3.1.4. Դոմենային անվան գրանցումը Պատվիրատուի կողմից հակասում է ԻՀ ՀԿ կողմից սահմանված կանոններին (https://www.amnic.net/policy/am/):

3.1.5. Դոմենային անվան գրանցումը կամ օգտագործումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

3.1.6. Առկա է ՀՀ դատական մարմնի որոշում և դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում, արբիտրաժային տրիբունալի որոշում, վարչական ակտ, Կատարողի կողմից կատարման համար պարտադիր այլ նորմատիվ կամ անհատական ակտ, որը դադարեցնում է տվյալ դոմենային անվան գրանցումը կամ օգտագործումը որևէ կերպով:

3.1.7. Առկա է ՀՀ դատական մարմնի որոշում որով տվյալ դոմենային անվան գրանցման կամ օգտագործման իրավունքը տրամադրված է այլ անձի:

3.1.8. Դոմենային անվան գրանցման համար տրամադրված փաստաթղթերը կամ տվյալները կեղծ են կամ թերի:

3.1.9. Դոմենային անվան մեջ օգտագործված է գռեհիկ բառապաշար:

3.1.10. Դոմենային անունը օգտագործվել է, մասնավորապես, չպահանջված էլեկտրոնային հաղորդակցության (սփամի) տարածելու համար, կամ այլ անօրինական նպատակներով, որևէ ռասայական, ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանման և ուժի կիրառման քարոզչությոն համար, թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման համար, պոռնոգրաֆիկ նյութերի գովազդման և տարածման համար, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտուր իրականացնելու համար, ֆինանսական հանցագործությունների կազմակերպման, կիբերհանցագործություններ իրագործելու կամ դրանց խթանման համար:

3.1.11. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների այլ էական խախտումների դեպքում:

3.2. Կետ 3.1.10.-ում նկարագրված չափանիշների առկայությունը հաստատվում է ԻՀ ՀԿ համապատասխան աշխատանքային խմբի եզրակացությամբ, և Պատվիրատուն ընդունում է, որ այդպիսի որոշման առկայությունը բավարար հիմք է համապատասխան գրանցումը դադարեցնելու համար:

3.3. Այն դեպքում, երբ դոմենային անունը չի կարող գրանցվել սույն Հատուկ Պայմանների 3.1.1-3.1.5. կետով նախատեսված հիմքով, Պատվիրատուի պահանջով տվյալ դոմենային անվան գրանցման համար վճարված գումարները վերադարձվում են:

3.4. Կատարողն իրավասու է միակողմանի հրաժարվել դոմենային անվան գրանցումից սույն Հատուկ Պայմանների 3.1.6-3.1.11 կետով նախատեսված հիմքերով։ Այս դեպքում տվյալն դոմենային անվան համար վճարված գումարները չեն վերադարձվում։

4. Դոմենային անվան գրանցման դեպքում Պատվիրատուն համաձայնվում է, որ

4.1. Իր անունը, ազգանունը, իր կողմից տրամադրված բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև գրանցված դոմենային անունը տեղադրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։

4.2. Իր անունը, ազգանունը, իր կողմից տրամադրված բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն տեղադրվի և պահպանվի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից վարվող .AM տվյալների շտեմարանում անորոշ ժամանակ։

4.3. Վճարում կատարելու համար ստանալու է հիշեցումներ դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարի վրա կարճ հաղորդակցության (SMS) միջոցով կամ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղղված նամակով։

5. Դոմենային անվան վերագրանցումը

5.1. Դոմենային անվան վերագրանցման համար Պատվիրատուն պարտավոր է մինչև նախորդ գրանցման ժամանակահատվածի ավարտը վճարել դոմենային անվան գրանցման համար Հավելվածում նախատեսված Ծառայության գինը:

5.2. Դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտից երկու ամիս առաջ Կատարողը Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է հիշեցում դոմենային անվան գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է դոմենային անվան վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:

5.3. Դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ Կատարողը ՀՀ ռեզիդենտ Պատվիրատուների էլեկտրոնային փոստի հասցեներով և SMS կարճ հաղորդակցության միջոցով, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ Պատվիրատուների դեպքում էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկում է գրավոր հիշեցում դոմենային անվան գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է դոմենային անվան վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:

5.4. Պատվիրատուի կողմից մինչև դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում դոմենային անունը փոխում է իր կարգավիճակը՝ դառնալով հանրության համար անհասանելի, սակայն այն պահպանվում է ևս 45 օր՝ վերագրանցման հնարավորությամբ: Նշված 45 օրվա ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն կորցնում է .AM տիրույթում դոմենային անվան նկատմամբ իր իրավունքները և նոր գրանցում կարող է իրականացվել ընդհանուր հիմունքներով:

6. Լրացուցիչ Ծառայություններ. Պատվիրատուի տվյալներին հասանելիության սահմանափակում

6.1. Պատվիրատուի տվյալներին «հասանելիության սահմանափակում» լրացուցիչ ծառայությունը ընտրելու դեպքում հանրությանը հասանելի կատարողի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից վարվող .AM տվյալների շտեմարանում Պատվիրատուի տվյալների դաշտերում (բացառությամբ DNS տվյալների) Պատվիրատուի տվյալների փոխարեն նշվում են Կատարողի կամ վերջինիս կողմից ղեկավարվող անձի տվյալները (դոմենային անունը տիրապետում է Կատարողը, սակայն դոմենային անվան տնօրինման և օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Պատվիրատուին: Առանց Պատվիրատուի համաձայնության՝ Կատարողը իրավունք չունի հրաժարվել դոմենային անունից կամ դրա տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքները փոխանցել երրորդ կողմի):

6.2. Պատվիրատուի տվյալներին «հասանելիության սահմանափակում» լրացուցիչ ծառայության սակագինը ներկայացված է հավելվածում

7. Վեճերի լուծման կարգը

7.1. Սույն Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է վերջնականորեն լուծվի արբիտրաժի միջոցով` ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

7.2. Արդեն իսկ գրանցված դոմենային անվան համար Ծառայությունը դադարեցնելու կամ կասեցնելու կապակցությամբ (հետևանքով) առաջացած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, պետք է լուծվի բացառապես ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ինչպես ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա պայմանագիրը, այնպես էլ հաշվի առնի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) դոմենային անվանումների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից (www.wipo.int/amc/en/domains) կայացված որոշումները (եթե այդպիսիք առկա են): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

7.3. ՄՍՀԿ-ի դոմենային անվանումների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված որոշման հիմքով «Բետանեթ» ՍՊԸ և (կամ) «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից որևէ դոմենային անվան համար Ծառայության դադարեցնելու կամ կասեցնելու պատճառով առաջացած որևէ վեճ պետք է լուծվի բացառապես ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա պայմանագիրը և հաշվի առնել ՄՍՀԿ-ի դոմենային անվանումների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված վիճարկվող դոմենային անվան վերաբերող համապատասխան որոշումը: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

7.4. «Բետանեթ» ՍՊԸ-ն և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն, այդ թվում ֆինանսական (վնասի հատուցման և այլն) չեն կրում դոմենային անունը չգրանցելու, գրանցումը դադարեցնելու, կասեցնելու կամ սույն պայմանագրով նախատեսված Ծառայությունը չմատուցելու համար:

8. Սույն Հատուկ Պայմանները տեղադրված են Կատարողի հաճախորդների սպասարկման կենտրոնում և հրապարակված վերջինիս պաշտոնական կայքում:

9. Սույն Հատուկ Պայմաններում եզրույթներն ունեն նույն նշանակությունը ինչ ԸԴՊ-ում:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика