| Մեր մասին |
|
«Բետանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Մեր առաքելությունը ընկերության բիզնես շահերի առաջխաղացումն է կիրթ ինտերնետ-հասարակության ձեւավորումամբ՝ շեշտը դնելով ՀՀ մարզերի ու հեռավոր շրջանների՝ մասնավորապես՝ Ալավերդի քաղաքի եւ նախկին Թումանյանի տարածաշրջանի շուկաների վրա:
Մեր կարեւորագույն հատկանիշներից է պատվիրատուների բարձրակարգ սպասարկումը, ինպես նաեւ մեծ պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը, որոնք թույլ են տվել այս կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել վստահելի գործընկերոջ համբավ: Ընկերության աշխատանքային թիմում են բազմափորձ ու բանիմաց մասնագետներ, ովքեր համապատասխան կրթություն ստանալուց բացի՝ պարբերաբար մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում ու արտերկրում կազմակերպվող գիտա-գործնական կոնֆերանսների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների: Մենք գտնում ենք, որ չի կարելի դադարել սովորել, քանզի աշխարհն արդեն ժամ առ ժամ է փոխվում եւ յուրաքանչյուր նորարար գաղափար պետք է անպայման իրագործված լինի: Միացե՛ք մեզ, մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ գործակցության նոր հորիզոններ: |