Գլխավոր Մեր մասին Աշխատանք մեզ մոտ
Աշխատանք

Մեր ընկերությունն անըդհատ աճում ու կատարելագործվում է, ուստի մեզ պարբերաբար անհրաժեշտ են լինում նոր կադրեր: Այս պահին մենք շահագրգռված ենք որակյալ մասնագետներ ներգրավել հետեւյալ թափուր աշխատատեղերի համար.

Նախագծերի մենեջեր

Պարտականություններ.

  • թիմի համար խնդիրների շրջանակի ձեւակերպում.
  • կատարված աշխատանքների վերահսկողություն.
  • նախագծերի վարում սկզբից մինչեւ վերջ.
  • նախագծերի տեխնիկական առաջադրանքների կազմում.
  • կայքերի մասնակի «լցոնում» /որպես լրացուցիչ պարտականություն «ֆորս-մաժորային» պահերին/.
  • ծրագրավորողների աշխատանքի ղեկավարում:

Պահանջներ.

  • բարջրագույն կրթություն.
  • մտքերը ճիշտ ձեւակերպելու կարողություն.
  • շփման եւ կոնկրետ խնդիրներ ձեւակերպելու ունակություն.
  • ծրագրավորման հիմունքների իմացությունը ցանկալի է.
  • գործին ոչ ստանդարտ մոտեցում.
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ.
  • հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների բավարար իմացություն:

Պայմաններ.

  • գրասենյակային աշխատանք.
  • լրիվ աշխատանքային օր ժ. 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00, երկուշաբթիից՝ ուրբաթ.
  • մրցունակ աշխատավարձ+պարգեւավճարներ.
  • փորձաշրջան 2 ամսով.
  • կարիերային աճի հնարավորություն:

Խնդրում ենք Ձեր ռեզյումեներն ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով կամ զանգահարել +374 94 551 751 հեռախոսահամարով:

 

Հարցում

Ինչպիսի՞ կայք կցանկանայիք ունենալ: