| Կարծիքներ |
|
Արտավազդ Վարոսյան, Ալավերդու քաղաքապետ
Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում գործում է ՏՏ ոլորտի այսպիսի ընկերություն: Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ, բավական լավ առաջարկներով հանդես եկել գործարարների ու ոչ միայն նրանց շրջանում: Կարծում եմ, որ աշխատանքների կազմակերպման նման տեմպերի պահպանման դեպքում «Բետանեթը» մոտ ապագայում ավելի մեծ հաջողություններ կարձանագրի: Սոս Սիրադեղյան, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն
Կարծում եմ ավելորդ է նշել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դերը լրատվության ոլորտում: Երբ մեզ մոտ անհրաժեշտություն առաջացավ լրատվական ուղղվածությամբ վեբ-կայք ունենալ, որոշեցինք հեռու չգնալ ու այն պատվիրել հենց մեր քաղաքում գործող ընկերությանը: Արդյունքը դրական է, գործակցությունն էլ՝ շարունակելի... Խաչատուր Գաբրիելյան, Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, SysAdmin
«Բետանեթ» ընկերության կողմից պատրաստվել է Բյուրեղավան քաղաքային համայնքի պաշտոնական www.byureghavan.am կայքը, որն աննկարագրելի դեր է խաղում համայնքի հասարակական կյանքում` իրազեկելով բոլոր հետաքրքրված կողմերին տեղի ունեցող իրադարձությունների եւ քաղաքապետարանի, համայնքի բարելավմանն ուղղված ջանքերի մասին: Կայքը կազմակերպված է ժամանակակից բոլոր հասանելի տեխնոլոգիաներով, ինչը մատնանշում է ընկերության աշխատակիցների արհեստավարժ լինելու մասին: Ընկերությունը բարեհամբույր շարունակում է համագործակցել, իրականացնելով խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն: Արմեն Աբգարյան, ԱԵՄ նախագահ
«Բետանեթ» ընկերության հետ աշխատում ենք հիմնադրման օրերից: Այն իր բարձրության վրա է եղել թե՛ որպես ինտերնետ պրովայդեր եւ թե՛ որպես ինտերնետային մրցունակ ու գրավիչ կայքեր պատրաստող: Գործակցությունը մինչ օրս էլ շարունակվում է, եւ կարծում եմ դեռ երկար կշարունակվի, քանզի «Բետանեթը» հանդիսանում է ՀՀ լավագույն ընկերություններից մեկը ՏՏ ոլորտում: Ընկերությանը մաղթում եմ նորանոր հաջողություններ... Ալեքսանդր Ծատինյան, փաստաբան
«Բետանեթ» ընկերության կողմից պատրաստվել է իմ www.iravunk.info փաստաբանական կայքը, որը մեծ նշանակություն ունի իմ գործունեության համակարգման համար: Այն նաեւ ապահովում է հասարակության իրավական գիտակցության, տեղեկացվածության բարձրացումը: «Բետանեթ» ընկերության գործունեությունը լուրջ խթան է բիզնեսի ոլորտ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում: Վարուժան Սիմոնյան, Ալավերդու Արհեստագործական Ուսումնարանի տնօրեն
Ես շատ եմ կարեւորում տեղեկատվական տեղնոլոգիաների դերն ուսումնական հաստատությունների գործունեության մեջ: Ուստի պատահակն չէր, որ մենք դրական արձագանքեցինք վեբ-կայք ունենալու «Բետանեթ» ընկերության առաջարկին: Դա մեզ լրացուցիչ հնարավորություններ տվեց հասարակությանը ներկայացնելու մեր գործունեությունը, ապահովել մեր գովազդը: Շատ շնորհակալ ենք արդյունավետ գործակցության համար: |