Գլխավոր Մեր մասին Աշխատանքային մեթոդներ
Աշխատանքային մեթոդներ

Երկար ժամանակ ծառայություն մատուցելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք բավական մեծ փորձ ենք կուտակել, ինչն էլ թույլ է տվել մշակել ուրույն աշխատանքային մեթոդ:

01Պայմանագիր
Տեղի է ունենում ակտիվ աշխատանք պատվիրատուի հետ, հստակեցվում են աշխատանքի փուլերը: Կազմում ենք աշխատանքի ընթացքը կարգավորող եւ անհրաժեշտ իրավական փաստաթղթեր:

02Հետազոտություն
Կատարում ենք պատվիրատուի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրություն, հաստատում ենք նախագծի հիմնական նպատակն ու նշանակությունը: Դա թույլ է տալիս որոշել կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները:

03Իրականացման նախապատրաստություն
Կազմվում է աշխատանքային խումբ, տեղի է ունենում խնդիրների բաշխում՝ ըստ կատարողների:

04Իրականացում
Ամենաաշխատատար ու երկար փուլն է: Այստեղ տեղի է ունենում վերը նշված պլանավորման իրականացում:

Սովորաբար մենք նախագծերը ժամանակին ավարտին ենք հասցնում, սակայն լինում են դեպքեր, երբ պատվիրատուն, սեփական պատճառներից ելնելով, ժամանակին չի ներկայացնում անհրաժեշտ տեքստային եւ գրաֆիկական տեղեկատվությունը: Դա բերում է աշխատանքի կատարման ժամկետների երկարաձգման:

Այս փուլում հաճախակի գործակցություն է տեղի ունենում պատվիրատուի հետ:

05Պատվերի հանձնում
Աշխատանքների վերջին փուլը: Նախագիծը պատվիրատուին է ներկայացվում վերջնական տեսքով:

Մեր կողմից ներկայացվում է ընկերության այլ ծառայությունների /կայքի կամ ցանցի սպասարկում, գովազդ եւ առաջխաղացում եւ այլն/ առաջարկ:

 

Հարցում

Ինչպիսի՞ կայք կցանկանայիք ունենալ: