Sportalshop.Am

Sportalshop.Am մարզական ապրանքների առցանց հիպերմարկետ

Sportalshop.Am մարզական ապրանքների առցանց հիպերմարկետ է, որն այցելուներին է առաջարկում ամեն ինչ պրոֆեսիոնալ մարզիկների ու պարզապես առողջ ապրելակերպ վարող մարդկանց համար։ Խանութում հնարավոր է գտնել ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի լավագույն տեսականին։ Կայքը հագեցած է առցանց վճարումների ժամանակակից բոլոր լուծումներով, գործում է առաքման ծառայություն Հայաստանի Հանրապետության տարածքում։

  • Նախագծի մեկնարկը՝ 2018թ․
  • Էլ․ փոստ՝ info[at]sportalshop.am
  • Կայք՝ https://sportalshop.am/
Recoursio Academy

«Harmonium» OnlinePlus միջազգային երաժշտական առցանց փառատոն

«Harmonium» OnlinePlus-ը միջազգային երաժշտական առցանց փառատոն է, որն անցկացվում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի նախաձեռնությամբ։ Այն հնարավորություն է ընձեռնում երիտասարդ կատարողներին կիսվել իրենց կատարողական հմտություններով, մրցակցության կարողություններով, փոխհամագործակցել երիտասարդ երաժիշտների և աշխարհահռչակ մասնագետների հետ:

Recoursio Academy

Recoursio Academy հեռավար ուսուցման միջազգային առցանց հարթակ

Recoursio Academy հեռավար ուսուցման միջազգային առցանց հարթակը ստեղծվել է երեք հիմնական ուղղություններով կրթական խնդիրների լուծման համար. հմտությունների կատարելագործում, ակադեմիական կրթություն և կորպորատիվ դասընթացներ:

Կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ հարթակը թույլ է տալիս ձեռք բերել գիտելիքներ, կազմակերպել կադրերի վերապատրաստում, անցկացնել ատեստավորում և այլն:

  • Նախագծի մեկնարկը՝ 2019թ․
  • Էլ․ փոստ՝ info[at]recoursio.org
  • Կայք՝ https://recoursio.org/