Создание сайтов
29 января 2022Վեբ կայքը վաղուց արդեն անհրաժեշտություն է, գործարարության անբաժանելի մաս: Այն ավելի ներկայանալի կդարձնի Ձեր ընկերությունը թե՛ սպառողներին, թե՛ գործընկերներին: Հիշե՛ք, որ ճիշտ նախագծած ու կառուցած կայքը Ձեր այցեքարտն ու նոր հորիզոններ բարձրանալու գրավականն է:
Առանց ավելորդ համեստության կարող ենք նշել, որ դեռևս չկա այս ոլորտի՝ աշխարհում հայտնի տեխնոլոգիա, որին մենք չտիրապետենք ու չկիրառենք դրանք Ձեր կայքն առավել հագեցած ու գեղեցիկ կառուցելու համար: Առցանց խանութներ, անձնական բլոգներ, ֆորումներ, մեդիա-կայքեր և շատ ու շատ այլ նախագծեր...
Այցեքարտ կայքեր
Առանձնահատկությունը. այցեքարտ-կայքը բաղկացած է մի քանի էջից, որոնք, որպես կանոն, հիմնական տեղեկություններ են ներկայացնում Ձեր ընկերության, առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին, ինչպես նաև գնացուցակ և տարբեր կոնտակտային տվյալներ:
Հիմնական առավելությունները.
- ներկայացվող ինֆորմացիայի հակիրճությունը, կայքի պարզությունը թույլ են տալիս առավել արդյունավետ ներկայացնել Ձեր կազմակերպությունը, արտադրատեսականին կամ մատուցած ծառայությունը.
- այցեքարտ-կայքի ստեղծման ու սպասարկման համար չի պահանջվում նշանակալի ֆինանսական ներդրում և ժամանակ:
Կհամապատասխանի Ձեզ, եթե չի պահանջվում տեղեկատվության հաճախակի թարմացում և Դուք.
- ներկայացնում եք սպասարկման ոլորտի ոչ մեծ ընկերություն.
- ներկայացնում եք ոչ մեծ առևտրական, արտադրական կամ տրանսպորտային ընկերություն.
- անհատ ձեռնարկատեր եք.
- ընկերության աշխատակից եք:
Մենք առաջարկում ենք.
- մտածված դիզայն.
- ստատիկ տեղեկատվության էջադրում.
- հետադարձ կապի համակարգ.
- ֆոտոալբոմ.
- կայքի տեստավորում.
- այցելուների հաշվիչ:
Այցեքարտ-կայքի արժեքը՝ սկսած 100 000 դրամից:
Կորպորատիվ կայքեր
Առանձնահատկությունը. կորպորատիվ կայքը լրացուցիչ հնարավորություններ ու ֆունկցիոնալություն է ավելացնում այցեքարտ-կայքին: Դրանցից են կայքի պարբերական թարմացումները, այդ թվում՝ նորությունները, առաջարկվող ակցիաները, ապրանքների ու ծառայությունների տեսականու նոր առաջարկները:
Հիմնական առավելությունները.
- ունի այցեքարտ-կայքի բոլոր առավելությունները.
- հնարավորություն է տալիս սպառողներին օպերատիվ կերպով հասցնել հաճախ թարմացվող փոփոխական տեղեկատվություն:
Կհամապատասխանի Ձեզ, եթե.
- որևէ ապրանքի կամ ծառայության համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվական ռեսուրսի առկայություն.
- Ձեր ընկերությանն անհրաժեշտ է վիրտուալ ներկայացուցչություն:
Մենք առաջարկում ենք.
- մտածված դիզայն.
- ստատիկ տեղեկատվության էջադրում.
- նորությունների հրապարակման համակարգ.
- հետադարձ կապի համակարգ.
- հեռավար կառավարման համակարգ.
- սպառողների հետ ինտերակտիվ կապի համակարգ.
- ֆոտոալբոմ.
- կայքի տեստավորում.
- այցելուների հաշվիչ:
Կորպորատիվ կայքի արժեքը՝ սկսած 170 000 դրամից:
Էլեկտրոնային կատալոգ
Առանձնահատկությունը. էլեկտրոնային կատալոգի հիմնական ֆունկցիոնալ խնդիրը սպառողներին առաջարկվող ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ ամբողջական և մանրամասն տեղեկատվության տրամադրումն է:
Հիմնական առավելությունները. Դուք խնայում եք սպառողի ժամանակը՝ թույլ տալով նրան առանց տանից դուրս գալու.
- ծանոթանալ ընկերության արտադրատեսականուն.
- գտնել անհրաժեշտ ապրանքն՝ ըստ հիմնական բնութագրերի.
- համեմատել ապրանքները:
Կհամապատասխանի Ձեզ, եթե Դուք.
- ներկայացնում եք ցանկացած ոլորտում մասնագիտացած ընկերություն, որն առաջարկում է արտադրանքի կամ ծառայությունների մեծ տեսականի.
- չունեք գրասենյակ կամ տաղավար, որտեղ սպառողը կարող է ծանոթանալ Ձեր կողմից առաջարկվող արտադրատեսականուն:
Մենք առաջարկում ենք.
- մտածված դիզայն.
- ստատիկ տեղեկատվության էջադրում.
- ապրանքների ընդլայնված կատալոգ.
- մեծ ֆունկցիոնալությամբ որոնում կայքում.
- հետադարձ կապի համակարգ.
- հեռավար կառավարման համակարգ.
- սպառողների հետ ինտերակտիվ կապի համակարգ.
- ֆոտոալբոմ.
- տեսասրահ.
- կայքի տեստավորում.
- այցելուների հաշվիչ:
Էլեկտրոնային կատալոգի արժեքը՝ սկսած 250 000 դրամից:
Ինտերնետ-խանութ
Առանձնահատկությունը. ինտերնետ խանութը կորպորատիվ կայքից կամ էլեկտրոնային կատալոգից տարբերվում է նրանով, որ այցելուն հնարավորություն է ստանում հենց կայքում ձևակերպել պատվերը «պատվերի զամբյուղի» միջոցով:
Հիմնական առավելությունները.
- ունի էլեկտրոնային կատալոգի բոլոր առավելությունները.
- մենեջերի կողմից պատվերի մշակումն ավելի քիչ ժամանակ է խլում, քանի որ պատվիրատուն պատվերն ինքնուրույն է ձևակերպում.
- հնարավորություն է տալիս մասնակցել միայն ինտերնետ-խանութների համար նախատեսված ռեյտինգներին ու գրանցվել կատալոգներում, ինչն էլ բերում է նոր այցելություններ:
Կհամապատասխանի Ձեզ, եթե
- Ձեր բիզնեսի հիմնական շարժիչ ուժը պատվերների ընդունումն ու մշակումն է.
- չունեք գրասենյակ կամ տաղավար, որտեղ սպառողը կարող է ծանոթանալ Ձեր կողմից առաջարկվող արտադրատեսականուն:
Մենք առաջարկում ենք.
- մտածված դիզայն.
- ստատիկ տեղեկատվության էջադրում.
- ինտերնետ-խանութ ադմինիստրատիվ համակարգով.
- ապրանքների ընդլայնված կատալոգ.
- մեծ ֆունկցիոնալությամբ որոնում կայքում.
- հետադարձ կապի համակարգ.
- հեռավար կառավարման համակարգ.
- սպառողների հետ ինտերակտիվ կապի համակարգ.
- ֆոտոալբոմ.
- տեսասրահ.
- կայքի տեստավորում.
- այցելուների հաշվիչ:
Ինտերնետ-խանութի արժեքը՝ սկսած 320 000 դրամից:
Պորտալներ
Առանձնահատկությունը. այցելուին է առաջարկում բազմապիսի ինտերակտիվ ծառայություններ: Տարբերակվում են մի քանի տարատեսակներ. համայնքային, կորպորատիվ, «հորիզոնական» և այլ:
Հիմնական առավելությունները.
- հնարավորություն է տալիս այցելուին մատուցել առավել շատ տեղեկատվություն.
- իր մեծ հնարավորություններով թույլ է տալիս վարել հստակ տեղեկատվական քաղաքականություն:
Կհամապատասխանի Ձեզ, եթե
- նպատակ ունեք կայքի շրջանակում համախմբել բազմաթիվ այցելուների.
- ցանկանում եք ստեղծել թեմատիկ հարթակ տարբեր քննարկումների համար:
Մենք առաջարկում ենք.
- մտածված դիզայն.
- ստատիկ տեղեկատվության էջադրում.
- մեծ ֆունկցիոնալությամբ որոնում կայքում.
- հետադարձ կապի համակարգ.
- հեռավար կառավարման համակարգ.
- այցելուների հետ ինտերակտիվ կապի համակարգ.
- հարցումներ.
- հյուրերի գիրք.
- ֆորում.
- ֆոտոալբոմ.
- տեսասրահ.
- կայքի տեստավորում.
- այցելուների հաշվիչ:
Պորտալի արժեքը՝ սկսած 400 000 դրամից: