
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ, ԵՊԲՀ և ՊՆ գործակցությամբ հիմնադրված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ մեր գործակցությունը կայանում է Recoursio Academy միջազգային առցանց կրթական նախագծի շրջանակում, համաձայն որի կենտրոնի շահառուները հնարավորություն կունենան ոչ միայն անվճար օգտվել հմտությունների կատարելագործման դասընթացներից, այլ նաև հարթակում հանդես գալ որպես դասընթացավար՝ ստանալով լրացուցիչ եկամուտ։ Կենտրոնի աշխատակազմն էլ հնարավորություն է ստացել կորպորատիվ դասընթացների միջոցով անվճար վերապատրաստում անցնել։

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը նախաձեռնել և հաջողությամբ իրականացնում է HarmoniumOnlinePlus միջազգային երաժշտական առցանց փառատոնը, որի անցկացման ամբողջական տեխնիկական լուծումների մշակման ու աջակցության աշխատանքները վստահված են մեր ընկերությանը։