Լոկալ հեռախոսացանցեր (վիրտուալ ԱՀԿ)

Լոկալ հեռախոսացանցեր (վիրտուալ ԱՀԿ)րՎիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ) նոր խոսք է հաղորդակցության ծառայությունների աշխարհում։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կապի մեջ լինել նույն համարով երկրի ցանկացած կետում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն։ Միևնույն ժամանակ, այն ապահովում է որակյալ կապ բավական մատչելի սակագներով:

Վիրտուալ IP ԱՀԿ-ն ժամանակակից լուծում է բիզնեսի համար, որը ցանկանում է համապատասխանել ժամանակի ոգուն և առաջնորդել շուկայի իր սեգմենտում։ Նոր տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է էապես ընդլայնել բիզնեսի հնարավորությունները և իրականացնել թիրախային լսարանի առավելագույն ընդգրկում։ Իսկ զուգահեռ ստանալ նաև հզոր խթան ընկերության զարգացման համար։

Վիրտուալ ԱՀԿ ծառայությունը տրամադրվում է մի քանի եղանակով կամ դրանց համադրմամբ․

  • հատուկ VoIP սարքեր կամ ծրագրային ապահովում.
  • վիրտուալ մեքենա պահանջվող ծրագրային ապահովմամբ և օպերացիոն համակարգով.
  • դոմենային անվան տրամադրում:

Վիրտուալ ԱՀԿ-ն ճկուն լուծում է ոչ միայն փոքր բիզնեսի, այլ նաև խոշոր ընկերությունների համար։ Եվ այս պնդումը պարզ բացատրություն ունի. որակյալ կապը ցանկացած մակարդակի ընկերության հաջող ապագայի հիմքն է: Ոչ մի կազմակերպություն իր աշխատանքը չի կառուցի առանց գրասենյակը ինտերնետով և ներքին օգտագործման համար հեռախոսակապով ապահովելու։

Այսպիսով, ավանդական կամ անալոգային հեռախոսակապը զգալիորեն զիջում է վիրտուալ ԱՀԿ արժեքին, մասշտաբայնությունը և ֆունկցիոնալ հնարավորություններին: Ի վերջո, IP-ԱՀԿ-ն․

  • բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը. հաճախորդների սպասարկման բաժնի օպերատորները ստանում են բազմաֆունկցիոնալ գործիք՝ պարզ կարգավորումներով.
  • թույլ է տալիս ստեղծել միասնական հեռախոսային ցանց աշխատակիցների համար, որոնց տրվում են կարճ համարներ.
  • զգալիորեն նվազեցնում է սարքավորումների ծախսերը.
  • վիրտուալ ԱՀԿ սակագներն ավելի ճկուն են: