Կայքի սպասարկումԳաղտնիք չէ, որ թե՛ այցելուները և թե՛ որոնման համակարգերը գերադասում են այն կայքերը, որոնց բովանդակությունը պարբերաբար թարմացվում է: Վեբ-կայքերը պարբերական սպասարկման կարիք ունեն, որի մեջ մտնում են ինչպես բովանդակության, գրաֆիկական մասի, այնպես էլ ծրագրային կոմպոնենտների թարմացումները, նոր ծրագրային լուծումների կիրառումը՝ կախված կայքի նշանակությունից ու առաջխաղացման քաղաքականությունից:

Ինչպես և Ձեր բիզնեսը, կայքը նույնպես չպետք է «կանգնած» մնա, այլ պետք է քայլի ժամանակին ու առաջադրված խնդիրներին համընթաց:

Մեր ընկերությունը Ձեզ է առաջարկում առավել շահավետ պայմաններ վեբ-կայքի ցանկացած սպասարկման համար, ընդ որում՝ մենք պատրաստ ենք վճարումներ ընդունել Ձեր ընտրած տարբերակներից ցանկացածով: Դա նշանակում է, որ Դուք կարող եք վճարում իրականացնել կամ ամսեկան բաժանորդագրության տեսքով, կամ էլ՝ ըստ կատարած աշխատանքի՝ ժամավճարով:

Փաթեթ Գին Աշխատանքային օրեր
5 ժամ/ամիս 12.500 դրամ/ժամ 5 օր ամսվա ընթացքում
10 ժամ/ամիս 11.000 դրամ/ժամ 10 օր ամսվա ընթացքում
20 ժամ/ամիս 10.000 դրամ/ժամ 20 օր ամսվա ընթացքում
50 ժամ/ամիս 9.500 դրամ/ժամ ամբողջ ամսվա ընթացքում